SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մելիքբեկյանն ու Կոբիաշվիլին Ինֆանտինոյի հետ քննարկել են երիտասարդական ԱԱ-2029-ի նախապատրաստական աշխատանքները


Մելիքբեկյանն ու Կոբիաշվիլին Ինֆանտինոյի հետ քննարկել են երիտասարդական ԱԱ-2029-ի նախապատրաստական աշխատանքները
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Լևան Կոբիաշվիլին հանդիպում են անցկացրել ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են 2029 թվականի երիտասարդական աշխարհի առաջնության առաջիկա անցկացումը, որի կազմակերպման իրավունքը ստացել են Հայաստանը և Վրաստանը։ Երկու երկրների ֆուտբոլային ֆեդերացիաների ղեկավարներն ընդգծել են, որ այս առաքելությունն ընկալում են որպես մեծ պատիվ և միաժամանակ՝ լուրջ պատասխանատվություն։

Մելիքբեկյանն ու Կոբիաշվիլին շնորհակալություն են հայտնել ՖԻՖԱ-ին ցուցաբերած վստահության համար՝ նշելով, որ մրցաշարի համատեղ անցկացումը կարևոր իրադարձություն կլինի ոչ միայն հայկական և վրացական ֆուտբոլի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ միավորելու ջանքերը մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Նրանց խոսքով՝ երկու երկրներն էլ մտադիր են օգտագործել անհրաժեշտ ողջ ներուժը, որպեսզի 2029 թվականի երիտասարդական աշխարհի առաջնությունն անցնի իսկական ֆուտբոլային տոնի մթնոլորտում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կազմակերպչական որակի, ենթակառուցվածքների և հյուրընկալության հարցերին։ Մելիքբեկյանն ու Կոբիաշվիլին ընդգծել են, որ Հայաստանն ու Վրաստանը վճռական են մրցաշարը հիշարժան դարձնելու թիմերի, երկրպագուների և ամբողջ միջազգային ֆուտբոլային ընտանիքի համար։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։