SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Լեոն Շահբազյանը կմասնակցի Contender Series-ի նոր մրցաշրջանին


Լեոն Շահբազյանը կմասնակցի Contender Series-ի նոր մրցաշրջանին
MMA 💬 Comment

Հայազգի MMA մարտիկ Լեոն Շահբազյանը (12-4) կարող է ևս մեկ հնարավորություն ստանալ UFC մտնելու Դանա Ուայթի հավակնորդների շարքի՝ Dana White’s Contender Series-ի միջոցով։

Scrap Lounge-ին տված վերջին հարցազրույցում UFC-ի մարտիկ Էդմեն Շահբազյանի եղբայրը հայտնել է, որ կմասնակցի Dana White’s Contender Series-ի 10-րդ մրցաշրջանին։ 30-ամյա մարզիկի խոսքով՝ իր մասնակցությունը հաստատել է UFC-ի մետչմեյքեր Շոն Շելբին։ Մենամարտի ամսաթիվն ու մրցակցի անունը դեռ չեն հայտարարվել։

Լեոն Շահբազյանն ունի պրոֆեսիոնալ ռեկորդ՝ 12 հաղթանակ և 4 պարտություն։ Իր բոլոր հաղթանակները նա տարել է վաղաժամ՝ 11-ը՝ ցավեցնող կամ խեղդող հնարքով, 1-ը՝ նոկաուտով։ Իր եղբոր՝ Էդմենի նման, նա կարիերայի մեծ մասն անցկացրել է միջին քաշային կարգում, սակայն հաղորդվում է, որ Contender Series-ում նա պետք է հանդես գա արդեն կիսամիջին քաշային կարգում։

Շահբազյանի համար սա առաջին փորձը չի լինի UFC մտնելու այս նախագծի միջոցով։ 2019 թվականին նա արդեն հանդես է եկել Dana White’s Contender Series-ում, սակայն պարտվել է Ֆիլ Ռոուին։ Ավելի ուշ Ռոուն պայմանագիր է ստացել UFC-ի հետ և այդ պրոմոուշենում անցկացրել ինը մենամարտ՝ տանելով չորս հաղթանակ։

Վերջին շրջանում Լեոնը հանդես էր գալիս Tuff-N-Uff մրցաշարերում և լավ մարզավիճակ է հավաքել։ Նա ունի չորս անընդմեջ հաղթանակի շարք, ընդ որում՝ բոլոր այդ մենամարտերը ավարտել է վաղաժամ՝ հենց առաջին ռաունդում։

Contender Series-ի նոր մրցաշրջանում հաջող ելույթը կարող է Շահբազյանի համար դառնալ կարիերայի գլխավոր հնարավորությունը և նրա առաջ բացել UFC տանող ճանապարհը։

Leon Shahbazyan


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։