SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Լանսը»՝ Ժոզեֆ Ուղուրլյանի ակումբը, պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը


«Լանսը»՝ Ժոզեֆ Ուղուրլյանի ակումբը, պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը
Ֆուտբոլ

Ֆրանսիական «Լանսը», որը պատկանում է հայ գործարար Ժոզեֆ Ուղուրլյանին, պատմական հաջողության հասավ՝ առաջին անգամ դառնալով Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող։

Վճռորոշ խաղում «Լանսը» սեփական՝ «Բոլար-Դելելիս» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց «Պարի Սեն Ժերմենին»։ Հաղթանակն առավել տպավորիչ էր այն հանգամանքով, որ 39-րդ րոպեից «Լանսը» ստիպված էր խաղալ տասը ֆուտբոլիստով, սակայն կարողացավ պահպանել առավելությունն ու թույլ չտալ փարիզյան ակումբին փոխել հանդիպման ընթացքը։

«Լանսի» համար սա պատմության մեջ առաջին Ֆրանսիայի Սուպերգավաթն է։ Նախկինում թիմն այս մրցաշարին մասնակցել էր միայն մեկ անգամ՝ 1998 թվականին, երբ նույնպես հանդիպել էր ՊՍԺ-ին և պարտվել 0:1 հաշվով։ Գրեթե երեք տասնամյակ անց «Լանսին» հաջողվեց ռևանշ վերցնել և իր նվաճումների ցանկը համալրել ևս մեկ ազգային գավաթով։

«Լանսի» հաջողությունը առանձնահատուկ նշանակություն ունի նաև հայկական ֆուտբոլի համար։ Ֆրանսիական ակումբի սեփականատեր Ժոզեֆ Ուղուրլյանը նաև հայկական «Սարդարապատ» ակումբի համասեփականատերն է։ Երկու ակումբների միջև ակտիվ համագործակցություն է զարգանում, որը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում փորձի փոխանակման և երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման համար։

Նոր մրցաշրջանը «Լանսի» համար խոստանում է հատկապես հագեցած լինել։ Թիմին սպասվում են Ֆրանսիայի առաջնության հանդիպումները, ինչպես նաև ելույթը Չեմպիոնների լիգայում, որտեղ ակումբը կփորձի շարունակել հաջող մեկնարկն արդեն եվրոպական ասպարեզում։

Լիգա 1-ի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Լանսը» օգոստոսի 22-ին կընդունի «Օսերին»։

Շնորհավորում ենք Ժոզեֆ Ուղուրլյանին, «Լանսի» ղեկավարությանը, ֆուտբոլիստներին և երկրպագուներին պատմական հաղթանակի կապակցությամբ։


Telegram Sportaran

Լրացուցիչ նորություններ

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։