Անդրանիկ Արոյանի անվան մրցաշարի արդյունքները․ Հայաստանն ու Իրանը նվաճեցին չորսական ոսկե մեդալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 25–26-ը Երևանում անցկացվեց 2026 թվականի Անդրանիկ Հարոյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Մրցումները կայացան «Դինամո» մարզահամալիրում և համախմբեցին շուրջ 130 մարզիկների Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Մոլդովայից, Ղազախստանից և Ուկրաինայից։
Հաղթողները որոշվեցին տասը քաշային կարգերում։ Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները նվաճեցին չորսական ոսկե մեդալ, իսկ ևս մեկական բարձրագույն պարգև բաժին հասավ Ղազախստանի և Մոլդովայի ըմբիշներին։
Մրցաշարի հաղթողները
- 57 կգ — Արման Հարությունյան (Հայաստան)
- 61 կգ — Սարգիս Բեգոյան (Հայաստան)
- 65 կգ — Հայկ Աբրահամյան (Հայաստան)
- 70 կգ — Հրաչյա Մարգարյան (Հայաստան)
- 74 կգ — Ֆազլիխալիլի Ալիաքբար (Իրան)
- 79 կգ — Երխան Աբիլ (Ղազախստան)
- 86 կգ — Մոսլեմիջուայուաբրի Ամիրալի (Իրան)
- 92 կգ — Ալի Փուր Ամիր Ռեզա (Իրան)
- 97 կգ — Ռադու Լեֆտեր (Մոլդովա)
- 125 կգ — Ամավար Մորթազա (Իրան)
Հայ ըմբիշների համար Անդրանիկ Հարոյանի անվան մրցաշարը դարձավ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության ընտրության առանցքային փուլերից մեկը։ Աշխարհի առաջնությունը կանցկացվի Լաս Վեգասում՝ հոկտեմբերի 12-ից 18-ը։
Բացի այդ, առանձին քաշային կարգերում գորգ դուրս եկան նաև Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների հավաքականի ներկայացուցիչները։
Մրցումների արդյունքներով տանտերերը հաղթեցին չորս քաշային կարգերում՝ 57, 61, 65 և 70 կգ։ Իրանցի ըմբիշները ևս նվաճեցին չորս ոսկե մեդալ՝ 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերում։









