Հրանտ-Լեոն Ռանոսը օգնեց «Այնտրախտին» կարևոր քայլ կատարել Երկրորդ Բունդեսլիգայում տեղը պահպանելու ուղղությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մասնակցել է Երկրորդ Բունդեսլիգայի նախավերջին տուրի կարևոր հանդիպմանը։ Նրա ակումբը՝ «Այնտրախտ Բրաունշվայգը», սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Դրեզդենի «Դինամոյին» և գործնականում երաշխավորեց իր տեղը Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում։
Ռանոսը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից և խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին։ SofaScore-ի տվյալներով՝ հայ հարձակվողը ստացել է 6.6 գնահատական։ Ռանոսի համար սա արդեն 11-րդ հանդիպումն էր «Այնտրախտ Բրաունշվայգի» կազմում, սակայն նա դեռ չի առանձնացել գոլով կամ գոլային փոխանցմամբ։
Վերջին տուրից առաջ «Այնտրախտ Բրաունշվայգը» Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը, իսկ Դրեզդենի «Դինամոն» 13-րդն է։
Վերջին տուրում Ռանոսի թիմը արտագնա խաղում կմրցի «Շալկեի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 17-ին Գելզենկիրխենում։ «Շալկեն» արդեն ապահովել է առաջին տեղն ու վերադարձը Բունդեսլիգա։
Նշենք, որ «Շալկեի» կազմում հանդես է գալիս բոսնիացի աստղային հարձակվող Էդին Ջեկոն, որը ակումբին միացել է 2026 թվականի հունվարին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0