Ստյոպա Մկրտչյանն օգնեց «Նյուրնբերգին» հաղթել «Դարմշտադտին» և բարձրանալ երկրորդ հորիզոնական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նյուրնբերգը» Երկրորդ Բունդեսլիգայի 11-րդ տուրում 2:0 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։ Այս հաղթանակի շնորհիվ թիմը մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական։
Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ օգնելով իր թիմին անառիկ պահել դարպասը։
Հայ ֆուտբոլիստը կատարեց 80 ճշգրիտ փոխանցում՝ 96% ճշգրտությամբ, ինչպես նաև գրանցեց երեք ընդհատում և երկու խլում։ Իր ելույթի համար Մկրտչյանը SofaScore-ից ստացավ 7,4 գնահատական։
Ստյոպա Մկրտչյանի վիճակագրությունը.
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 80 (96%)
-
Գնդակի կորուստներ՝ 5
-
Խլումներ՝ 2
-
Ընդհատումներ՝ 3
-
Գնդակի հեռացումներ՝ 1
-
Գնդակի վերադարձներ՝ 4
-
Հաղթած մենապայքարներ՝ 2՝ 5-ից
-
Հաղթած օդային մենապայքարներ՝ 1՝ 4-ից
-
Կանոնների խախտումներ՝ 4
-
SofaScore-ի գնահատական՝ 7,4
Այս հանդիպումից հետո պաշտպանը կմիանա Հայաստանի հավաքականին՝ Ազգերի լիգայում Կիպրոսի և Լատվիայի դեմ խաղերին մասնակցելու համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0