Հայաստանի ֆուտզալի հավաքականը անհավանական քամբեք կատարեց՝ Շվեդիայի դեմ խաղում հետ բերելով 0։4 հաշիվը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 2028 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի արտագնա խաղում ոչ-ոքի՝ 4։4 հաշվով ավարտեց Շվեդիայի հավաքականի հետ հանդիպումը։ Հայաստանի ընտրանին առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0։4 հաշվով, սակայն կարողացավ տպավորիչ քամբեք կատարել և վաստակել իր առաջին միավորը ընտրական մրցաշարում։
Հանդիպման մեկնարկը չափազանց անհաջող ստացվեց Հայաստանի հավաքականի համար։ Արդեն 38-րդ վայրկյանին տանտերերը բացեցին հաշիվը, իսկ 13-րդ րոպեին Հայաստանի ընտրանին մնաց խաղադաշտում մեկ խաղացողով պակաս՝ Նիկիտա Խրոմիխի ուղիղ կարմիր քարտի պատճառով։
Շվեդները օգտվեցին առավելությունից և մինչև ընդմիջում ևս երեք գնդակ ուղարկեցին Հայաստանի հավաքականի դարպասը՝ առաջին խաղակեսն ավարտելով 4։0 հաշվով։
Սակայն երկրորդ խաղակեսում իրավիճակը խաղադաշտում կտրուկ փոխվեց։ Հայաստանի հավաքականը ցուցադրեց իսկական մարտական ոգի՝ խփելով չորս անպատասխան գոլ և փրկելով գրեթե պարտված հանդիպումը։
Հայաստանի հավաքականի գլխավոր հերոսը դարձավ Գարեգին Մաշումյանը, որը ձևակերպեց դուբլ։ Մեկական գոլ խփեցին նաև Միհրան Դերմենջյանն ու Միքայել Գանդիլյանը։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը անհավանական քամբեք կատարեց՝ 0։4 հաշվով պարտությունը վերածելով 4։4 ոչ-ոքիի։
Երկու տուրից հետո Հայաստանի ընտրանին ունի մեկ միավոր և զբաղեցնում է առաջին խմբի երկրորդ հորիզոնականը։ Վեց միավորով առաջատարը Հունգարիայի հավաքականն է։
1-ին խմբի մրցաշարային աղյուսակը
-
Հունգարիա — 6 միավոր
-
Հայաստան — 1 միավոր
-
Շվեդիա — 1 միավոր
Ֆուտզալի ԱԱ-2028։ Ընտրական փուլ, 1-ին խումբ, 2-րդ տուր
Շվեդիա — Հայաստան 4։4 (4։0)
Հայաստանի գոլերը՝ Գարեգին Մաշումյան (2), Միհրան Դերմենջյան, Միքայել Գանդիլյան։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0