SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գոռ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ սամբոյի Եվրոպայի 2026 թվականի չեմպիոն


Գոռ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ սամբոյի Եվրոպայի 2026 թվականի չեմպիոն
Ըմբշամարտ 💬 Comment

Հայ սամբիստ Գոռ Հարությունյանը նվաճեց սամբոյի Եվրոպայի 2026 թվականի առաջնության ոսկե մեդալը։ Մրցաշարն անցկացվում է Թբիլիսիում։

Հարությունյանը հանդես էր գալիս մարզական սամբոյի մինչև 88 կգ քաշային կարգում։ Եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 5:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ադիլ Ադիլզադեին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Գոռը շատ ուժեղ մրցաշար անցկացրեց և վստահ ճանապարհ անցավ դեպի ոսկե մեդալը։ Մինչև եզրափակիչ հայ սամբիստը հաղթանակներ էր տարել Լատվիայի, Իսպանիայի և Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ, որից հետո վճռորոշ գոտեմարտում առավելության հասավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։

Սա արդեն Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալն է սամբոյի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել մինչև 58 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Սարգսյանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։