Տիգրան Բարսեղյանի գոլը «Սլովանին» դուրս բերեց գավաթի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Բրատիսլավյան «Սլովանը» Սլովակիայի գավաթի 1/4 եզրափակչում 1-0 հաշվով հաղթեց «Կոշիցեին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հանդիպման միակ գոլը խփեց հայ ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։
Խաղի 38-րդ րոպեին Բարսեղյանը մենակ դիմահար հակագրոհ սկսեց սեփական խաղադաշտից և դիպուկ հարվածով գրավեց դարպասը։ Այս գավաթի խաղարկությունում սա նրա երկրորդ գոլն էր, իսկ ընդհանուր մրցաշրջանում՝ 20-րդը։
Նշենք, որ «Սլովանը» 57-րդ րոպեից խաղում էր նվազագույն կազմով՝ Դանիլ Իգնատենկոյի հեռացումից հետո։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0