Ֆին Գերագուսյանը կրկին գոլ խփեց «Վուլվերհեմփթոնի» դարպասը (U21)
17-ամյա հայ հարձակվող Ֆին Գերագուսյանը կրկին աչքի ընկավ «Սանդերլենդ U21»-ի կազմում՝ այս անգամ առաջնության հերթական խաղում «Վուլվերհեմփթոնի» դեմ։ Ավելի վաղ նա կրկնակի գոլ էր հեղինակել գավաթային խաղում նույն մրցակցի դեմ։
Հանդիպումն ավարտվեց «Սանդերլենդ U21»-ի վստահ հաղթանակով՝ 5:0 հաշվով։ Գերագուսյանը դուրս եկավ խաղադաշտ երկրորդ խաղակեսում և մեծ ներդրում ունեցավ վերջնական արդյունքի ձևավորման մեջ։ Սկզբում նա գոլային փոխանցում կատարեց, հետո կազմակերպեց հարձակումը, որը հանգեցրեց ևս մեկ գոլի, իսկ 90-րդ րոպեին ինքն էլ գրավեց մրցակցի դարպասը։
Սեզոնը Ֆինը սկսել էր U18 թիմում, որտեղ խփել էր 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Այժմ նա հանդես է գալիս «Սանդերլենդ U21»-ում և շարունակում է ցուցադրել բարձր արդյունավետություն։
13 տուրից հետո «Սանդերլենդ U21»-ը զբաղեցնում է 7-րդ տեղը Premier League 2-ում։
Գերագուսյանի խաղի գնահատականները այս հանդիպման համար
Sunderland Echo:
«Օգնեց «Սանդերլենդին» խփել երրորդ և չորրորդ գոլերը, իսկ հետո ինքն էլ աչքի ընկավ՝ ձևավորելով վերջնական հաշիվը։ Գերազանց ելույթ փոխարինման դուրս գալուց հետո՝ Ահմեդ Աբդուլլահիի փոխարեն։ Զարմանալի է, որ նա ընդամենը 17 տարեկան է․ ակնհայտ է, որ նրա ապագան պայծառ է»։
Roker Report – 7/10:
«Լավ համագործակցում էր հարձակվողների հետ, մասնակցեց բոլոր երեք գոլերին ընդմիջումից հետո․ փոխանցում կատարեց Ուոլշին, մասնակցեց կոմբինացիային՝ նախքան չորրորդ գոլը, իսկ վերջում էլ գեղեցիկ կերպով գնդակը գլխով ուղարկեց դարպասապահի վրայով»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0