SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի ևս երեք բռնցքամարտիկ դուրս եկան Եվրոպայի Մ19 առաջնության քառորդ եզրափակիչ


Հայաստանի ևս երեք բռնցքամարտիկ դուրս եկան Եվրոպայի Մ19 առաջնության քառորդ եզրափակիչ
Բռնցքամարտ

Հայաստանի հավաքականի ևս երեք ներկայացուցիչ դուրս եկան Սերբիայի Լոզնիցա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի Մ19 առաջնության քառորդ եզրափակիչ։

Մրցումային չորրորդ օրը հայ բռնցքամարտիկները երեք մենամարտ անցկացրին և երեք հաղթանակ տարան։

Մինչև 55 կգ քաշային կարգում Վահրամ Դովլաթբեկյանը մրցավարների բաժանված որոշմամբ՝ 4:1 հաշվով, հաղթեց իսպանացի Մանուել Բուենոյին։ Հայ բռնցքամարտիկի համար այս հաղթանակը նաև ռևանշ էր․ մի քանի ամիս առաջ Վրաստանում անցկացված մրցաշարում նա պարտվել էր նույն մրցակցին։

Մինչև 65 կգ քաշային կարգում Սուրեն Կատվալյանը վստահ հաղթանակ տարավ Մոլդովան ներկայացնող Կատալին Մուստեայի նկատմամբ։ Բոլոր հինգ մրցավարները հաղթանակը շնորհեցին Հայաստանի ներկայացուցչին՝ 5:0։

Հատկապես տպավորիչ մենամարտ անցկացրեց մինչև 80 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Սիրամարգյանը։ Հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելություն ուներ ռումինացի Գեորգ Սեբաստիան Բալանի նկատմամբ և երեք անգամ մրցակցին նոկդաունի ենթարկեց։ Երկրորդ ռաունդում մենամարտը դադարեցվեց, և Սիրամարգյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով։

Այսպիսով, Եվրոպայի Մ19 առաջնության քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչների թիվը հասավ հինգի։

Ավելի վաղ 1/4 եզրափակիչ էին դուրս եկել Տիգրան Կիրակոսյանը՝ մինչև 50 կգ, և Եվա Խլղաթյանը՝ մինչև 54 կգ քաշային կարգերում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։