SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը ևս երկու եզրափակիչ ունի հունահռոմեական ըմբշամարտի Մ17 Եվրոպայի առաջնությունում


Հայաստանը ևս երկու եզրափակիչ ունի հունահռոմեական ըմբշամարտի Մ17 Եվրոպայի առաջնությունում
Ըմբշամարտ 💬 Comment

Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները հունահռոմեական ըմբշամարտի Մ17 Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է Սամոկովում։ Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան հինգ քաշային կարգերի ներկայացուցիչները՝ մինչև 45, 51, 60, 71 և 92 կգ։

Նախնական գոտեմարտերի արդյունքներով Հայաստանի թիմը ունեցավ ևս երկու եզրափակիչ դուրս եկած մարզիկ։ Մրցաշարի ոսկե մեդալի համար կպայքարեն Ջանես Նազարյանը՝ մինչև 71 կգ քաշային կարգում, և Ալեքսան Շալջյանը՝ մինչև 92 կգ քաշային կարգում։

Հատկապես վստահ է անցկացնում մրցաշարը Մ17 աշխարհի չեմպիոն Ջանես Նազարյանը։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ հաղթեց Իտալիայի ներկայացուցչին 10:0 հաշվով և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Հատկանշական է, որ Նազարյանը մրցաշարում դեռ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին․ նրա հաշվին կա չորս «չոր» հաղթանակ՝ 6:0, 8:0, 9:0 և 10:0։ Ոսկե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում նա կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Բասիլիայի հետ։

Ոչ պակաս տպավորիչ է հանդես գալիս նաև Ալեքսան Շալջյանը։ Մինչև 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում նա 6:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Զոգրաբ Սաֆարովին։ Շալջյանի համար սա նույնպես մրցաշարում չորրորդ հաղթանակն էր՝ առանց միավոր զիջելու։ Ավելի վաղ նա երեք անգամ հաղթել էր 8:0 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում ավելացրեց 6:0 հաղթանակը։ Եզրափակիչում հայ ըմբիշը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Տոմաշ Միտալի հետ։

Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ շարունակում են պահպանել մեդալի համար պայքարելու հնարավորությունը։ Վազգեն Վարդանյանը՝ մինչև 45 կգ քաշային կարգում, և Սամվել Տոնոյանը՝ մինչև 60 կգ քաշային կարգում, վաղը հանդես կգան սփոփիչ գոտեմարտերում և կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար։ Նարեկ Ալեքյանը մինչև 51 կգ քաշային կարգում ավարտեց ելույթը և դուրս մնաց մեդալների համար պայքարից։

Այս քաշային կարգերի եզրափակիչ գոտեմարտերը կկայանան մայիսի 13-ին։ Եզրափակիչ հատվածի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:00-ին։

Մ17 Եվրոպայի առաջնության եզրափակիչ զույգերը՝ մայիսի 13-ին

Մինչև 45 կգ
Ալի Ջավադլի (Ադրբեջան) — Ումար Բոգատիրև (Ռուսաստան)

Մինչև 51 կգ
Ինալ Թեմիրսուլթանով (Ռուսաստան) — Իսլամ Իսաև (Շվեդիա)

Մինչև 60 կգ
Կրիշտիանո Լիբցայտ (Գերմանիա) — Գեորգի Մարկով (Բուլղարիա)

Մինչև 71 կգ
Ռամազ Բասիլիա (Վրաստան) — Ջանես Նազարյան (Հայաստան)
Իվան Շուլկոն (Ռուսաստան) կպայքարի սփոփիչ փուլում։

Մինչև 92 կգ
Տոմաշ Միտալ (Լեհաստան) — Ալեքսան Շալջյան (Հայաստան)

Նշենք, որ այսօր եզրափակիչ հատվածում հանդես կգան նաև Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ Զավեն Մեժլումյանը մինչև 65 կգ քաշային կարգում և Վահե Օվեյանը մինչև 80 կգ քաշային կարգում։ Այսպիսով, Հայաստանի հավաքականն արդեն ունի չորս եզրափակիչ հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան Եվրոպայի առաջնությունում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։