SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդգար Ֆիթլիջյանը ընդգրկվել է իսպանական «Խերեսի» հիմնական կազմում


Էդգար Ֆիթլիջյանը ընդգրկվել է իսպանական «Խերեսի» հիմնական կազմում
Ֆուտբոլ

19-ամյա հայ դարպասապահ Էդգար Ֆիթլիջյանը ընդգրկվել է իսպանական Xerez Club Deportivo ակումբի հիմնական կազմում, որը հանդես է գալիս Segunda Federación – Group 4-ում՝ Իսպանիայի առաջնության ուժով չորրորդ դիվիզիոնում։

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Խերեսը» պաշտոնապես ներկայացրել է առաջին թիմի կազմը։ Ներկայացված ֆուտբոլիստների թվում էր նաև հայ դարպասապահը։

Ֆիթլիջյանը իսպանական ակումբ է տեղափոխվել 2024 թվականին Երևանի «Արարատից»։ Հայաստանում դարպասապահը հանդես էր գալիս մայրաքաղաքային ակումբի երկրորդ թիմում՝ Առաջին լիգայում։

Իսպանիա տեղափոխվելուց հետո Ֆիթլիջյանը խաղացել է «Խերեսի» երիտասարդական թիմում, իսկ այժմ տեղափոխվել է ակումբի հիմնական կազմ։

Միջազգային մակարդակում դարպասապահը նաև Հայաստանի պատանեկան հավաքականներում հանդես գալու փորձ ունի։ Նա երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի տարբեր տարիքային պատանեկան հավաքականների կազմում։

Edgar Fitlijyan


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։