Դոնովան Փարիզյանը՝ ԱՄՆ գավաթային խաղի հերոս
Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Դոնովան Փարիզյանը տպավորիչ նորամուտ ունեցավ New England Revolution թիմի հիմնական կազմում՝ ԱՄՆ ֆուտբոլի գավաթի 1/16 եզրափակչի խաղում։
Տնային խաղում Rhode Island FC թիմի դեմ հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով։ Փարիզյանը վստահ անցկացրեց հանդիպումը՝ կատարելով երկու կարևոր սեյվ։
Իսկական հերոս նա դարձավ հետխաղային 11-մետրանոցների ժամանակ․ 21-ամյա դարպասապահը հետ մղեց երեք հարված անընդմեջ՝ ապահովելով իր թիմի հաղթանակը և ուղեգիր դեպի 1/8 եզրափակիչ։ Խաղի արդյունքում Փարիզյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ դարպասապահը հիմնականում հանդես է եկել ակումբի երկրորդ թիմում՝ MLS Next Pro լիգայում, սակայն այս հաջող նորամուտը կարող է կարևոր քայլ դառնալ նրա կարիերայում՝ ավելի բարձր մակարդակում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0