Դավիթ Կիրակոսյանը կշարունակի կարիերան «Ալաշկերտում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսական «Սոչի» և «Զենիթ» ակումբների սան Դավիթ Կիրակոսյանը պայմանագիր է ստորագրել Երևանի «Ալաշկերտի» հետ, որը ընթացիկ մրցաշրջանում պայքարում է Հայաստանի առաջնության չեմպիոնության և եվրագավաթային տեղերի համար։
19-ամյա հարձակողական կիսապաշտպանը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Չարենցավանի «Վանում», որտեղ 11 խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում Կիրակոսյանն առաջին անգամ հրավիրվել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքական և մասնակցել է երկու հանդիպման՝ Չեռնոգորիայի և Շվեդիայի դեմ։
Կիրակոսյանը դարձավ «Ալաշկերտի» հինգերորդ ձմեռային տրանսֆերը։ Ավելի վաղ թիմին էին միացել դարպասապահ Վլադ Չատունցը, պաշտպան Ջեֆերսոն Գրենադոն, կիսապաշտպան Ռաֆայել Ժեզուսը և վինգեր Ջոզեֆ Սաբոբոն։ Հատկանշական է, որ բոլոր նորեկները մինչև 23 տարեկան են։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0