SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դավիթ Դավթյանը վերջին վայրկյաններին նվաճեց Մ20 ԱԱ-ի բրոնզը


Դավիթ Դավթյանը վերջին վայրկյաններին նվաճեց Մ20 ԱԱ-ի բրոնզը
Ըմբշամարտ

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը (70 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Երրորդ տեղի համար գոտեմարտում Դավթյանը դրամատիկ հաղթանակ է տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Ահմեդի նկատմամբ՝ 7:6 հաշվով։

Հայ ըմբիշը պարտվում էր 2:6 հաշվով, սակայն կարողացավ բեկել գոտեմարտի ընթացքը։ Սկզբում Դավթյանը կրճատեց տարբերությունը՝ 4:6, իսկ վերջին վայրկյաններին վճռորոշ հնարք կատարեց և հաղթանակ կորզեց։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրոնզե մեդալի ճանապարհին Դավթյանը վստահ հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին՝ 10:0, այնուհետև առավելության հասավ Մոլդովայի ըմբիշի նկատմամբ՝ 7:4։ Ադրբեջանցի մարզիկից 0:10 հաշվով կրած պարտությունից հետո Հայաստանի ներկայացուցիչը շարունակեց պայքարը բրոնզե մեդալի համար և 5:4 հաշվով հաղթեց հնդիկ ըմբիշին, իսկ մեդալային գոտեմարտում 7:6 հաշվով առավելության հասավ եգիպտացու նկատմամբ։

Այս պարգևը դարձավ Հայաստանի հավաքականի ազատ ոճի ըմբիշների առաջին մեդալը ընթացիկ Մ20 աշխարհի առաջնությունում։

Այսօր Հայաստանը մեդալների թիվն ավելացնելու ևս մեկ հնարավորություն կունենա․ Հենրիկ Հայկյանը (125 կգ) նույնպես կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ։

 


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։