Դավիթ Ակոպյանը վերադարձավ Սլովակիայից և դարձավ «Փյունիկի» խաղացող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Դավիդ Հակոբյանը կարիերան կշարունակի հայրենիքում։ 21-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայում հանդես գալուց հետո վերադարձել է Հայաստան և պայմանագիր կնքել «Փյունիկի» հետ։
Հարձակողական ոճի կիսապաշտպանի վերջին ակումբը Սլովակիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ժելեզիարնե Պոդբրեզովան» էր։ Թիմի կազմում Հակոբյանն անցկացրել է 21 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Հակոբյանը նաև պարբերաբար հանդես է գալիս միջազգային մակարդակում։ Նրա հաշվին 10 հանդիպում և 2 գոլ կա Հայաստանի Մ21 երիտասարդական հավաքականի կազմում։
Բացի այդ, կիսապաշտպանը նախկինում հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական, սակայն դեռ չի նորամուտը նշել գլխավոր թիմի կազմում։
Այժմ 21-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Հայաստանի առաջնությունում և կպաշտպանի «Փյունիկի» գույները։