SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դանիել Համբարձումովը գոլ է խփել «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում


Դանիել Համբարձումովը գոլ է խփել «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում
Ֆուտբոլ

Հայաստանի պատանեկան հավաքականի 18-ամյա հարձակվող Դանիել Համբարձումովը գոլի հեղինակ է դարձել «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում։

Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել «ՊՍԿ»-ի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում և 72-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոց հարվածը։ Սա Համբարձումովի առաջին գոլն է «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում Դանիելը հիանալի արդյունավետություն է ցուցադրում «Կրասնոդարի» Մ19 թիմում։ 11 խաղում նա խփել է 10 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։

Այս ընկերական խաղին մասնակցել է նաև «Նոայի» նախկին դարպասապահ Ալեքսեյ Պլոշչադնին։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը չի մասնակցել հանդիպմանը։ Կիսապաշտպանը դեռ արձակուրդում է, որը երկարաձգվել է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներին մասնակցելու պատճառով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։