Եվրոպայի 2026 թվականի ծանրամարտի առաջնություն․ առաջին օրվա արդյունքները
Ապրիլի 19-ին Բաթումիում (Վրաստան) մեկնարկեց Եվրոպայի 2026 թվականի ծանրամարտի առաջնությունը։ Մրցումների առաջին օրը խաղարկվեցին մեդալներ կանանց երկու քաշային կարգերում՝ մինչև 48 կգ և մինչև 53 կգ։
Երկամարտում ոսկե մեդալներ նվաճեցին Իտալիայի և Բելգիայի մարզուհիները՝ իրենց հավաքականներին պարգևելով առաջին չեմպիոնական տիտղոսները։
Մինչև 53 կգ քաշային կարգում անակնկալ հաղթանակ տարավ 23-ամյա բելգիացի Նինա Ստերքսը՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ։ Նա բարձրացրեց 1 կգ-ով ավելի, քան Եվրոպայի եռակի չեմպիոն, Ռումինիայի ներկայացուցիչ Միխաելա Կամբեյը։ Ավելի վաղ Ստերքսը չորս անգամ դարձել էր մայրցամաքային առաջնությունների մրցանակակիր, սակայն առաջին անգամ նվաճեց ոսկե մեդալ։
Մինչև 48 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տարավ 24-ամյա իտալուհի Ջուլիա Իմպերիոն՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Հայաստանի հավաքականի կազմում առաջին օրը մինչև 53 կգ քաշային կարգում հանդես եկան երկու մարզուհի։ Տենզելա Գրիգորյանը երկամարտում զբաղեցրեց 6-րդ տեղը՝ 179 կգ արդյունքով (81+98), իսկ Իզաբելլա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) գրավեց 9-րդ տեղը։
ԵԱ-2026 առաջին օրվա բոլոր արդյունքները
Կանայք
48 կգ
Ռևում.
Ջուլիա Իմպերիո (Իտալիա) — 78 կգ
Բոյանա Կոստադինովա (Բուլղարիա) — 77 կգ
Կատերինա Մալաշչուկ (Ուկրաինա) — 77 կգ
Հրում.
Ջուլիա Իմպերիո (Իտալիա) — 98 կգ
Ալթուն Գամզե (Թուրքիա) — 97 կգ
Կատերինա Մալաշչուկ (Ուկրաինա) — 95 կգ
Երկամարտ.
Ջուլիա Իմպերիո (Իտալիա) — 176 կգ
Կատերինա Մալաշչուկ (Ուկրաինա) — 172 կգ
Բոյանա Կոստադինովա (Բուլղարիա) — 169 կգ
53 կգ
Ռևում.
Միխաելա Կամբեյ (Ռումինիա) — 95 կգ
Նինա Ստերքս (Բելգիա) — 94 կգ
Չանսել Օզքան (Թուրքիա) — 90 կգ
Հրում.
Նինա Ստերքս (Բելգիա) — 116 կգ
Միխաելա Կամբեյ (Ռումինիա) — 114 կգ
Չանսել Օզքան (Թուրքիա) — 106 կգ
Երկամարտ.
Նինա Ստերքս (Բելգիա) — 210 կգ
Միխաելա Կամբեյ (Ռումինիա) — 209 կգ
Չանսել Օզքան (Թուրքիա) — 198 կգ
Ապրիլի 20-ին մեդալներ կխաղարկվեն երեք քաշային կարգերում՝ տղամարդկանց 60 և 65 կգ, ինչպես նաև կանանց 58 կգ կարգերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0