Եվրոպայի 2026 թվականի առաջնություն հունահռոմեական ըմբշամարտում․ հայտնի են առաջին եզրափակիչ մասնակիցները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ապրիլի 20-ին Տիրանայում (Ալբանիա) մեկնարկել է 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հունահռոմեական ըմբշամարտում։ Մրցաշարի առաջին օրը անցկացվել են նախնական գոտեմարտերը, որոնց արդյունքում որոշվել են մինչև 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերի եզրափակիչ մասնակիցները։
Եզրափակիչ են դուրս եկել երկուական ըմբիշներ Ռուսաստանից և Վրաստանից, ինչպես նաև մեկական ներկայացուցիչներ Հայաստանից, Մոլդովայից, Դանիայից, Թուրքիայից, Հունգարիայից և Բուլղարիայից։
Հայաստանի հավաքականի կազմում առաջին օրը հանդես են եկել հինգ ըմբիշներ, և բոլորը պահպանել են մեդալների համար պայքարելու հնարավորությունը։ Մալխաս Ամոյանը (77 կգ) կպայքարի ոսկե մեդալի համար, Մանվել Խաչատրյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալի։ Մխիթարական փուլ են անցել և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են պահպանում նաև Կարեն Ասլանյանը (63 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ)։
Եվրոպայի առաջնություն 2026․ առաջին օրվա արդյունքները
Մինչև 55 կգ
Վախտանգ Լոլուա (Վրաստան) — Մանվել Խաչատրյան (Հայաստան) 3:1
Էմին Սեֆերշաև (Ռուսաստան) — Օմեր Ռեջեփ (Թուրքիա) 11:0
Եզրափակիչ: Վախտանգ Լոլուա (Վրաստան) — Էմին Սեֆերշաև (Ռուսաստան)
Մինչև 63 կգ
Վիտալի Երմենկո (Մոլդովա) — Քերեմ Քամալ (Թուրքիա) 6:5
Մաիրբեկ Սալիմով (Լեհաստան) — Սերգեյ Եմելին (Ռուսաստան) 0:9
Եզրափակիչ: Վիտալի Երմենկո (Մոլդովա) — Սերգեյ Եմելին (Ռուսաստան)
Մինչև 77 կգ
Ռոբերտ Ֆրիտչ (Հունգարիա) — Ռամազ Զոիձե (Վրաստան) 0:8
Ալեքսանդրին Գուտու (Մոլդովա) — Մալխաս Ամոյան (Հայաստան) 1:3
Եզրափակիչ: Ռամազ Զոիձե (Վրաստան) — Մալխաս Ամոյան (Հայաստան)
Մինչև 87 կգ
Տուրպալ Ալի Բիսուլթանով (Դանիա) — Յարոսլավ Ֆիլչակով (Ուկրաինա) 3:1 + տուշե
Իսլամ Աբասով (Ադրբեջան) — Սեմյոն Նովիկով (Բուլղարիա) 0:4
Եզրափակիչ: Տուրպալ Ալի Բիսուլթանով (Դանիա) — Սեմյոն Նովիկով (Բուլղարիա)
Մինչև 130 կգ
Դարիուշ Վիտեկ (Հունգարիա) — Բեկա Կանդելակի (Ադրբեջան) 1:1
Պավել Գլինչուկ (Բելառուս) — Ռիզա Քայյալփ (Թուրքիա) 0:4 + որակազրկում
Եզրափակիչ: Դարիուշ Վիտեկ (Հունգարիա) — Ռիզա Քայյալփ (Թուրքիա)
Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին։ Նույն օրը կմեկնարկեն նաև մնացած հինգ քաշային կարգերը՝ 60, 67, 72, 82 և 97 կգ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0