Հարություն Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրորդները շարունակում են հաջող ելույթները Կոսովոյում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում։
Մինչև 85 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հարություն Ավետիսյանը վստահ ելույթ ունեցավ պոկում վարժությունում։ Նա հաջողությամբ կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ հերթականությամբ բարձրացնելով 133, 138 և 141 կգ։ 141 կգ արդյունքով հայ ծանրորդը գրավեց առաջին տեղը պոկում վարժությունում և արժանացավ ոսկե մեդալի։
Հրում վարժությունում Ավետիսյանը հաջողությամբ բարձրացրեց 160 և 168 կգ ծանրաձողերը։ 168 կգ արդյունքով նա այս վարժությունում զբաղեցրեց երրորդ տեղը։
Երկամարտի 309 կգ ընդհանուր արդյունքով Հարություն Ավետիսյանը գրավեց երրորդ տեղը և դարձավ Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր։