Օլիմպիական չեմպիոնն ու հայ գոտեմարտի աստղ Արթուր Ալեքսանյանը սահմանել է նոր աշխարհի ռեկորդ ըմբիշների մեջ բռունցքի ուժով։ Հատուկ չափիչ սարքի վրա նրա արդյունքը կազմել է տպավորիչ 195 ֆունտ (88.45 կգ), ինչը գերազանցում է նախկինում գրանցված 186.6 ֆունտ (84.64 կգ) արդյունքը, որը սահմանել էր իրանցի ծանրքաշային Ամիրրեզա Մասումին։
Փորձարկումը տեղի է ունեցել ուժային չելենջի շրջանակներում, որը կայացել է մի օր առաջ՝ մինչեւ Բրատիսլավայում անցկացվելիք Եվրոպայի ըմբշամարտի առաջնության մեկնարկը։ Ալեքսանյանը ոչ միայն մասնակցել է մրցույթին, այլև ցուցաբերել է ֆիզիկական ուժի փայլուն դրսեւորում՝ գերազանցելով նախորդ արդյունքը։
Վաղը՝ ապրիլի 12-ին, Արթուր Ալեքսանյանը կսկսի իր ելույթը 2025 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Ութերորդ եզրափակիչում նա գոտեմարտելու է Էստոնիան ներկայացնող Ռիչարդ Կառելսոնի դեմ։