Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել օդից «Ռոտոր»-«Ուրալ» խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ռոտոր»-ի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ՖՆԼ-ի 6-րդ տուրի՝ «Ուրալ»-ի դեմ խաղում։
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Վոլգոգրադը ներկայացնող թիմի մեկնարկային կազմում էր և արդեն 9-րդ րոպեին բացեց հաշիվը։ Սիմոնյանը օդից կատարած հուժկու հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
30-ամյա կիսապաշտպանի համար այս գոլը երկրորդն էր ընթացիկ մրցաշրջանում։ Նրա հաշվին կա նաև չորս գոլային փոխանցում։
Սիմոնյանը խաղադաշտում անցկացրեց 69 րոպե, որից հետո փոխարինվեց։ «Ռոտոր»-ին չհաջողվեց պահպանել առավելությունը․ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով ոչ-ոքի։
«Ուրալ»-ի կազմում առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկավ ևս մեկ հայ ֆուտբոլիստ՝ Խորեն Բայրամյանը։ Նա փոխարինվեց 34-րդ րոպեին։
ԳՈԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝