Հայաստանի սամբիստները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիում ընթացող Եվրոպայի 2026 թվականի առաջնության առաջին օրը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարզիկները հաջող են մեկնարկել սամբոյի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում, որն անցկացվում է Թբիլիսիում։ Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են չորս մեդալ՝ մեկ արծաթե և երեք բրոնզե։
Հայաստանի հավաքականի կազմում լավագույն արդյունքը ցույց է տվել Արսեն Ավեդիսյանը, որը հանդես էր գալիս մարտական սամբոյի մինչև 71 կգ քաշային կարգում։ Հայ սամբիստը երեք հաղթանակ է տարել և հասել եզրափակիչ, որտեղ դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Հայաստանի հավաքականին բրոնզե մեդալներ են բերել Բորիս Շատվերյանը, Նարեկ Գոգինյանը և Մխիթար Թեմուրյանը։
Շատվերյանը հանդես էր գալիս մարզական սամբոյի մինչև 79 կգ քաշային կարգում։ Մրցաշարի ընթացքում նա տարել է երկու հաղթանակ և բարձրացել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Նույն քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Մարկարյանը։
Մարտական սամբոյում Նարեկ Գոգինյանը բրոնզե մեդալակիր է դարձել մինչև 58 կգ քաշային կարգում։ Հայաստանի համար ևս մեկ բրոնզե մեդալ է նվաճել Մխիթար Թեմուրյանը, որը հանդես էր գալիս 98 կգ-ից բարձր քաշային կարգում և մրցաշարում տարել է մեկ հաղթանակ։
Հայաստանի հավաքականի մեդալները սամբոյի ԵԱ-2026-ի առաջին օրը
Մարզական սամբո
Մինչև 79 կգ
Բորիս Շատվերյան — բրոնզե մեդալ
Մարտական սամբո
Մինչև 58 կգ
Նարեկ Գոգինյան — բրոնզե մեդալ
Մինչև 71 կգ
Արսեն Ավեդիսյան — արծաթե մեդալ
98 կգ-ից բարձր
Մխիթար Թեմուրյան — բրոնզե մեդալ
Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրվա արդյունքները
Մրցաշարի առաջին օրը խաղարկվել է մեդալների 11 հավաքածու։ Ամենահաջողը եղել են ռուս սամբիստները, որոնք նվաճել են վեց ոսկե մեդալ։ Երկու ոսկե մեդալ է նվաճել Բելառուսի հավաքականը։ Մեկական հաղթանակ են տարել Վրաստանի, Ուկրաինայի և Բուլղարիայի ներկայացուցիչները։
Թբիլիսիում ընթացող սամբոյի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը կավարտվի մայիսի 17-ին։
Սամբոյի ԵԱ-2026-ի առաջին օրվա հաղթողները և մրցանակակիրները
Մարզական սամբո. կանայք
Մինչև 50 կգ
- Մարգարիտա Բարնևա — Ռուսաստան
- Անֆիսա Կապաևա — Բելառուս
- Կարլոտա Պրենդես Լարիոս — Իսպանիա և Սեֆորա Կորշեր — Ֆրանսիա
Մինչև 59 կգ
- Յանա Ջումաևա — Ռուսաստան
- Իվա Իվանովա — Բուլղարիա
- Էստրելլա Լոպես — Իսպանիա և Տատյանա Մացկո — Բելառուս
Մինչև 72 կգ
- Անաստասիա Ֆիլիպովիչ — Ռուսաստան
- Նինո Օձելաշվիլի — Վրաստան
- Անժելա Ժիլինսկայա — Բելառուս և Վալերիա Կանիկովսկա — Ուկրաինա
80 կգ-ից բարձր
- Մարիա Կոնդրատևա — Բելառուս
- Ալբինա Չոլոմբիտկո — Ռուսաստան
- Էլենե Կեբաձե — Վրաստան և Անաստասիա Կոմովիչ — Ուկրաինա
Մարզական սամբո. տղամարդիկ
Մինչև 64 կգ
- Ավտո Մուկբանիանի — Վրաստան
- Ռամազան Ցիկու — Ռուսաստան
- Միրզաֆաթթահ Սեյիդալիև — Ադրբեջան և Սավաս Կարաքիզիդիս — Հունաստան
Մինչև 79 կգ
- Իվան Խարկով — Բուլղարիա
- Գեորգիոս Մարկարյան — Հունաստան
- Ռամեդ Գուկև — Ռուսաստան և Բորիս Շատվերյան — Հայաստան
Մինչև 98 կգ
- Դանիիլ Պատաչից — Բելառուս
- Նիկա Սիդամոնիձե — Վրաստան
- Դանիել Դիչև — Բուլղարիա և Սերգեյ Կուզնեցով — Ռուսաստան
Մարտական սամբո. տղամարդիկ
Մինչև 58 կգ
- Վալերի Երգալով — Ռուսաստան
- Միրզա Ցիխելաշվիլի — Վրաստան
- Նարեկ Գոգինյան — Հայաստան և Վլադիսլավ Կիրիլյուկ — Ուկրաինա
Մինչև 71 կգ
- Իմամշամիլ Գուսենով — Ռուսաստան
- Արսեն Ավեդիսյան — Հայաստան
- Պավլո Նապալկով — Ուկրաինա և Դավիդ վան Դոորն — Նիդեռլանդներ
Մինչև 88 կգ
- Պյոտր Դավիդենկո — Ուկրաինա
- Կիրիլ Խարկով — Ռուսաստան
- Գեորգե Բոդիրլաու — Ռումինիա և Գեորգի Էգնատաշվիլի — Վրաստան
98 կգ-ից բարձր
- Սավելի Սոլդատենկով — Ռուսաստան
- Եգոր Լեոնով — Ուկրաինա
- Մխիթար Թեմուրյան — Հայաստան և Բակի Շահին — Թուրքիա
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0