Հայաստան Մ21 — Իտալիա Մ21․ հանդիպման ուղիղ հեռարձակումն ու մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի Եվրո-2027-ի Մ21 ընտրական փուլի նախավերջին հանդիպումը։ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը Երևանում կմրցի Իտալիայի երիտասարդական հավաքականի հետ։
Հայաստան Մ21 — Իտալիա Մ21 հանդիպումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։
Հանդիպման տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել մարզադաշտի մուտքի մոտ։ Տոմսի արժեքը 1000 դրամ է։
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հայաստանում Հայաստան U21-Իտալիա U21 խաղը հեռարձակվում է FreeNews TV-ով։ Իտալիայում՝ Rai 2-ով։
Մեկնարկային կազմերը
Հայաստան Մ21․ Հայկ Ղազարյան — Սուրեն Ծառուկյան, Պետիկ Մանուկյան, Անդրանիկ Հակոբյան, Պողոս Կրմզյան — Արթուր Ասկարյան, Համլետ Սարգսյան — Դավիթ Հարությունյան, Դավիթ Հակոբյան, Միսակ Հակոբյան — Արայիկ Էլոյան։
Իտալիա Մ21․ Պալմիզանի — Ֆավազուլի, Կոմուցո, Կյարոդիա, Մորուցի — Պիզիլի, Լիպանի, Նդուր — Ֆինի, Կոլեոշո — Կամարդա։
Առաջին խաղում Իտալիան հաղթել էր 5:1 հաշվով
Իտալիայի և Հայաստանի երիտասարդական հավաքականների առաջին հանդիպումն այս ընտրական փուլում կայացել է հոկտեմբերի 14-ին Կրեմոնայում։ Այդ խաղում Իտալիան հաղթել էր 5:1 հաշվով։
Հայաստանի հավաքականի միակ գոլը խփել էր Էդիկ Վարդանյանը։
Հատկանշական է, որ այդ հանդիպմանը Հայաստանի Մ21 հավաքականի կազմում խաղացած հինգ ֆուտբոլիստ այժմ արդեն ընդգրկված են ազգային հավաքականում՝ Գոռ Մաթինյան, Արտեմ Բանդիկյան, Նարեկ Հովհաննիսյան, Կարլեն Հովհաննիսյան և Արտեմ Գարիբյան։ Այսպիսով, այսօր երիտասարդական հավաքականը ստիպված է լինելու խաղալ առանց նրանց։
Իտալիայի կազմում առաջին խաղում դուբլի հեղինակ էր դարձել Ֆրանչեսկո Կամարդան, իսկ մեկական գոլ խփել էին Մատեո Դագասոն, Սեյդու Ֆինին և Ջեֆ Էխատորը։ Իտալիայի բոլոր հինգ գոլերը խփվել էին երկրորդ խաղակեսում։
Հայաստանի հավաքականի դարպասապահ Գոռ Մաթինյանն այդ հանդիպմանը հետ էր մղել 11-մետրանոց հարված և կատարել ևս հինգ սեյվ։
Ավանում կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20:30-ին։