Հայաստանի Մ15 հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Վրաստանին և երկրորդ տեղը զբաղեցրեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ15 հավաքականը ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում իր ելույթն ավարտեց Վրաստանի թիմի նկատմամբ հաղթանակով։ Երևանում կայացած մրցաշարի վերջին հանդիպումը լարված ընթացք ունեցավ և ավարտվեց հայ ֆուտբոլիստների հաջողությամբ 11-մետրանոց հարվածաշարում։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ դարձան «Փյունիկի» ակադեմիայի սաներ Սամվել Աթասունցը և Նարեկ Ավետիսյանը։
Խաղային ժամանակում գրանցված ոչ-ոքիից հետո հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում։ Այստեղ գլխավոր հերոսը դարձավ Հայաստանի հավաքականի դարպասապահ Քրիստոֆեր Հայրապետյանը։ Նա հետ մղեց չորս հարված և օգնեց իր թիմին հաղթել 2:1 հաշվով։
Օրվա մյուս խաղում Ուզբեկստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Մոլդովային և դարձավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթող։ Ուզբեկստանը մրցաշարն ավարտեց վեց միավորով։
Մրցաշարի վերջնական աղյուսակը՝
- Ուզբեկստան — 6 միավոր
- Հայաստան — 5
- Վրաստան — 4
- Մոլդովա — 3
Այսպիսով, Հայաստանի Մ15 հավաքականը տնային մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Երեք խաղում թիմը երկու անգամ հաղթեց 11-մետրանոց հարվածաշարում՝ Մոլդովային և Վրաստանին, իսկ միակ պարտությունը կրեց Ուզբեկստանից՝ նույնպես 11-մետրանոցներով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0