SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը մեծ թիմ էր ուղարկել սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնություն


Հայաստանը մեծ թիմ էր ուղարկել սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնություն
Ըմբշամարտ

Հոկտեմբերի 2-ից 4-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի սամբոյի 2026 թվականի աշխարհի առաջնությունը՝ 14-ից 20 տարեկան տարբեր տարիքային խմբերի մարզիկների մասնակցությամբ։

Մրցաշարում կխաղարկվի մեդալների 55 հավաքածու, իսկ պարգևների համար կպայքարեն ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանի հավաքականը ևս կմասնակցի մրցաշրջանի կարևորագույն միջազգային մրցաշարերից մեկին և Հունաստան է մեկնել ընդլայնված կազմով։

Հայաստանի հավաքականի կազմը

14–16 տարեկաններ

Տղաներ՝

  • Նարեկ Դանիելյան — 46 կգ

  • Մխիթար Հովսեփյան — 49 կգ

  • Արման Պարսիյանց — 53 կգ

  • Արման Եգանյան — 58 կգ

  • Կարեն Մարտիրոսյան — 64 կգ

  • Նարեկ Մարտիրոսյան — 71 կգ

  • Շահեն Գաբրիելյան — 79 կգ

  • Գոռ Անտոնյան — 88 կգ

  • Հովհաննես Ավագյան — 88 կգ-ից բարձր

Աղջիկներ՝

  • Աստղիկ Կիրակոսյան — 44 կգ

  • Մարիա Մանուչարյան — 54 կգ

16–18 տարեկաններ

Տղաներ՝

  • Սարգիս Վարդանյան — 53 կգ

  • Նարեկ Սիմոնյան — 58 կգ

  • Հակոբ Ումրշադյան — 64 կգ

  • Գոռ Շատվերյան — 71 կգ

  • Տիգրան Խորոզյան — 79 կգ

  • Գոգա Բաբայան — 88 կգ

  • Սերգեյ Զաքարյան — 98 կգ

Աղջիկներ՝

  • Վիկտորյա Լիպարիտյան — 47 կգ

  • Միլենա Բաբայան — 50 կգ

  • Մանուշակ Խաչատրյան — 54 կգ

18–20 տարեկան երիտասարդներ

Տղաներ՝

  • Ալեքս Խաչատրյան — 58 կգ

  • Ֆուրման Բահրիկյան — 64 կգ

  • Մհեր Օհանյան — 71 կգ

  • Լևոն Վանոյան — 79 կգ

  • Սեյրան Սարուխանյան — 88 կգ

Աղջիկներ՝

  • Սյուզաննա Մանուկյան — 72 կգ

18–20 տարեկան երիտասարդներ — մարտական սամբո

  • Գագիկ Գրիգորյան — 58 կգ

  • Միքայել Թումասյան — 64 կգ

  • Վիգեն Ավագյան — 71 կգ

  • Վադիս Համբարձումյան — 79 կգ

  • Գոռ Աղասարյան — 88 կգ

  • Արեն Հարությունյան — 98 կգ

Մարզիկների հետ Սալոնիկ են մեկնել նաև մարզիչներ Սմբատ Հովհաննիսյանը, Իվան Ազիզբեկյանը, Արտակ Պարսիյանցը, Գագիկ Ղազարյանը, Հայկ Ավետիսյանը և Վովիկ Խոջայանը։ Աշխարհի առաջնությունում հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

Սալոնիկում մրցումները կտևեն երեք օր և կավարտվեն հոկտեմբերի 4-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ֆինանսական դժվարությունների էր բախվել այս մրցաշարին մասնակցելու հարցում, սակայն խնդիրը հաջողվել է լուծել։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։