SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արմեն Համբարձումյան. «Մենք ավելի լավն ենք դարձել։ Ցանկանում ենք ռևանշ վերցնել «Սպարտայից»»


Արմեն Համբարձումյան. «Մենք ավելի լավն ենք դարձել։ Ցանկանում ենք ռևանշ վերցնել «Սպարտայից»»
Ֆուտբոլ

Երևանում կայացել է Եվրոպա լիգայի լիգային փուլի առաջին տուրի՝ «Արարատ-Արմենիա» — Պրահայի «Սպարտա» հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսը։

Լրագրողների հարցերին պատասխանել է հայկական ակումբի ավագ Արմեն Համբարձումյանը։ Ֆուտբոլիստը խոսել է վնասվածքից հետո իր ֆիզիկական վիճակի, «Սպարտայից» ռևանշ վերցնելու տրամադրվածության, տնային հանդիպումներում թիմի ուժեղ խաղի և եվրագավաթի լիգային փուլ պատմական դուրս գալուց հետո ունեցած հույզերի մասին։

Արմեն Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը

Վնասվածքից հետո ֆիզիկապես ի՞նչ վիճակում եք։

— Առաջնությունում արդեն երեք հանդիպում եմ անցկացրել։ Չեմ կարող ասել, որ արդեն իդեալական մարզավիճակում եմ, բայց ցավեր չունեմ, ինձ լավ եմ զգում։ Պարզապես պետք է խաղային ռիթմ հավաքեմ։

«Սպարտայի» դեմ արդեն խաղացել եք նախորդ մրցաշրջանում։ Թիմը որքանո՞վ է տրամադրված ռևանշի։

— Մեր թիմը մտածում է միայն հաղթանակի մասին։ Նախորդ մրցաշրջանում մենք պարտվեցինք նրանց, դա շատ լավ թիմ է։ Բայց մենք լավ ենք պատրաստվել՝ ռևանշ վերցնելու համար։

«Արարատ-Արմենիան» վերջին շրջանում շատ լավ է խաղում տանը և չի պարտվել եվրագավաթային այս մրցաշրջանի բոլոր չորս տնային հանդիպումներում։ Ինչո՞վ են ձեր թիմի համար տարբերվում տնային խաղերը, և ո՞րն է հաջողության գաղտնիքը։

— Իհարկե, տանը խաղալը բոլորովին այլ է։ Գալիս են երկրպագուները, աջակցում մեզ, մթնոլորտ են ստեղծում։ Տնային խաղերում հաղթում ենք ոչ միայն մենք, այլ նաև մեր երկրպագուները․ մենք զգում ենք նրանց աջակցությունը։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր երկրպագուի։ Մեր գլխավոր ուժը թիմային խաղն է։

Արմեն, դուք թիմում եք հիմնադրման օրվանից և անցել եք բոլոր փուլերով․ երկու անգամ կանգ եք առել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, հետո եղել են անհաջող մրցաշրջաններ, իսկ այժմ թիմը պատմականորեն դուրս է եկել Եվրոպա լիգայի լիգային փուլ։ Ի՞նչ էմոցիաներ ունեցաք որակավորումից հետո։

— Եթե ամենասկզբից պատմեմ, այստեղ շատ երկար կնստենք։ Մեր շեֆը յուրաքանչյուր խաղում հաղթանակ է պահանջում, իսկ մենք փորձում ենք հաղթել և հասնել ամենաբարձր նպատակներին։ Երկար տարիներ մեզ չէր հաջողվում դուրս գալ եվրագավաթների հիմնական փուլ, և ահա դա տեղի ունեցավ։ Մեզ և մեր ժողովրդի համար սա հսկայական ձեռքբերում է։

Չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում մրցավարի եզրափակիչ սուլիչի պահին «Ունիվերսիտատիի» դեմ այդ խաղում։ Միանգամից հիշեցի բոլոր պահերը, բոլոր հաղթանակներն ու պարտությունները։ Աստված մեզ հետ էր, և ամեն ինչ ստացվեց։

Եթե համեմատենք թիմերը նախորդ մրցաշրջանի հանդիպումների հետ, ո՞վ է ավելի ուժեղ դարձել և ավելի շատ առաջադիմել։

— Մենք։ Մենք ավելի լավն ենք դարձել։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։