SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արման Մուսիկյանը կպայքի բրոնզե մեդալի համար U20 ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում


Արման Մուսիկյանը կպայքի բրոնզե մեդալի համար U20 ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Ըմբշամարտ

Հայաստանի ըմբիշ Արման Մուսիկյանը (65 կգ) իրավունք ստացավ մրցելու բրոնզե մեդալի համար U20 (2025) ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որը ընթանում է Բուլղարիայում։ Մրցաշարի երրորդ օրվա սփոփիչ գոտեմարտում նա վստահ հաղթանակ գրանցեց։

Բրոնզի համար պայքարում Մուսիկյանը կմրցի ուկրաինացի Վիկտոր Բորոխանի հետ։ Գոտեմարտը կկայանա այսօր երեկոյան՝ եզրափակիչ բլոկում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։

Արման Մուսիկյանի արդյունքները մրցաշարում․

  • 1/16 եզրափակիչ․ Արման Մուսիկյան — Քեյջ Լինդոն Բրաուն (Նոր Զելանդիա) — 10:0

  • 1/8 եզրափակիչ․ Արման Մուսիկյան — Ռեջի Ուչիդա (Ճապոնիա) — 2:5

  • Սփոփիչ գոտեմարտ․ Արման Մուսիկյան — Սանջարբե Ռուստամբեկով (Ուզբեկստան) — 2:2 (վերջին միավորով հաղթեց Մուսիկյանը)

Այսօր՝ օգոստոսի 19-ին, աշխարհի առաջնության երրորդ օրը, մրցագորգ դուրս կգան նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)։

Գոտեմարտերը կարող եք դիտել առցանց մեր Sportaran Telegram-ալիքում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։