Արման Ծառուկյանը RAF 09-ում կհանդիպի Քիլոն Ջիմիսոնին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արման Ծառուկյանը կանցկացնի իր հերթական գոտեմարտը RAF լիգայում։ UFC-ի հայ մարտիկը հանդես կգա RAF 09 մրցաշարում, որը տեղի կունենա մայիսի 30-ին Դալլասում։ Նրա մրցակիցը կլինի Քիլոն Ջիմիսոնը՝ «Մագզի» մականունով։
Ծառուկյանի համար սա արդեն հինգերորդ ելույթը կլինի RAF-ում։ Ավելին, Արմանը կմասնակցի լիգայի հինգերորդ անընդմեջ մրցաշարին, ինչի պատճառով նրան արդեն դժվար է պատկերացնել այս պրոմոուշենից առանձին։ Ներկա պահին նրա ռեկորդը RAF-ում կազմում է 4-0։
Ջիմիսոնը մենամարտին մոտենում է RAF-ում 1-2 ռեկորդով։ «Մագզին» մասնագիտությամբ ըմբիշ է, սակայն վերջին տարիներին նա ավելի հայտնի է որպես բլոգեր, պրոմոութեր և մենեջեր։ RAF լիգայում Քիլոնն արդեն անցկացրել է երեք գոտեմարտ․ նա հաղթել է Քլեյ Գվիդային, սակայն պարտվել է Ջորջիո Պուլլասին և Քեյլեն Հենշելին։
RAF 09 մրցաշարը խոստանում է դառնալ լիգայի պատմության ամենաաստղային միջոցառումներից մեկը։ Ծառուկյանից բացի, միջոցառմանը հանդես կգան նաև Մերաբ Դվալիշվիլին, օլիմպիական չեմպիոն Գեյբլ Սթիվենսոնը, Քոլբի Քովինգթոնը և Քրիս Վայդմանը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0