«Արարատ-Արմենիան» և «Ունիվերսիտատեա Կրայովան» հրապարակել են Եվրոպա լիգայի պատասխան խաղի մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի են դարձել «Արարատ-Արմենիայի» և ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» մեկնարկային կազմերը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման համար։ Առաջին խաղում թիմերը ոչ-ոքի՝ 1։1 հաշվով էին ավարտել հանդիպումը։
«Արարատ-Արմենիա». Ժոաո Բրավիմ — Ուգո Օլիվեյրա, Ժունիոր Բուենո, Բրունո Ուիլսոն, Ալեքսանդրոս Մալիս, Էդգար Գրիգորյան — Կարեն Մուրադյան, Բենի Դիաշ — Արթուր Սերոբյան, Զիդան Բանջակի — Սանդրո Լիմա։
«Ունիվերսիտատեա Կրայովա». Պոպեսկու — Ռոմանչուկ, Ստևանովիչ, Սկրեչիու — Մորա, Մեկվաբիշվիլի, Բալուցա, Բրանչու — Չիկըլդեու, Ալ-Հավլավի, Բայարամ։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին, Մոսկվայի ժամանակով՝ 19:00-ին։ Առաջին հանդիպումը թիմերն ավարտել են ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Այս զույգի հաղթողը կանցնի Եվրոպա լիգայի հիմնական փուլ, իսկ պարտվողը կշարունակի ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։