«Ալաշկերտը» հաղթեց ՕՖԿ Բեոգրադին Սերբիայում կայացած առաջին ընկերական խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալաշկերտը» Սերբիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը և հաղթեց տեղի ՕՖԿ Բեոգրադին։
Հանդիպումն ավարտվեց հայկական ակումբի հաղթանակով՝ 4:2 հաշվով։
«Ալաշկերտի» կազմում գոլերի հեղինակ դարձան Ռաֆայել Ժեզուսը, Ֆիլիպ Էջիկեն և Դոմի Ժորես Մասումուն, որը ձևակերպեց դուբլ։
Էջիկեն և Մասումուն թիմի նորեկներն են, և այս հանդիպումը նրանց համար կարևոր փուլ էր նոր ակումբում հարմարվելու տեսանկյունից։
ՕՖԿ Բեոգրադի նկատմամբ հաղթանակը «Ալաշկերտի» համար նախապատրաստության կարևոր մաս է նոր մրցաշրջանից և եվրագավաթային մեկնարկից առաջ։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին, որտեղ կմրցի ղազախական «Ելիմայի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին։