SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայկ Մովսիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ15 առաջնության արծաթե մեդալակիր


Հայկ Մովսիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ15 առաջնության արծաթե մեդալակիր
Ծանրամարտ

Հայաստանցի ծանրորդ Հայկ Մովսիսյանը արծաթե մեդալ է նվաճել մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է Պրիշտինայում (Կոսովո)։

70 կգ քաշային կարգում Մովսիսյանը երկրորդ արդյունքն է ցույց տվել բոլոր երեք հաշվարկներում։ Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը հաջողությամբ բարձրացրել է 115 և 122 կգ ու նվաճել արծաթե մեդալ։ Հրում վարժությունում Հայկը գրանցել է 130 կգ արդյունք՝ նույնպես զբաղեցնելով երկրորդ տեղը։ Այս վարժությունում չեմպիոն է դարձել Ադրբեջանի ներկայացուցիչը։

Երկամարտի 252 կգ արդյունքով Մովսիսյանը դարձել է մինչև 15 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն։

Մրցումներին մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչ Մյասնիկ Կարապետյանը, որը հանդես է եկել մինչև 17 տարեկանների 65 կգ քաշային կարգում։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 108 և 112 կգ, իսկ հրում վարժությունում հաջողությամբ հաղթահարել է 133 և 137 կգ։

Երկամարտում հավաքելով 249 կգ՝ Կարապետյանը զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Վրաստանի ներկայացուցիչը։

Այսպիսով, այս պահին Հայաստանի հավաքականը Կոսովոյում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում երկամարտում ունի երեք արծաթե մեդալ։

Մրցաշարում հայ ծանրորդների ելույթները շարունակվում են։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։