17-ամյա Էդգար Պապոյանը Հայաստանից դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանը ներկայացնող Էդգար Պապոյանը ոսկե մեդալ է նվաճել 2026 թվականի փողոցային վորքաութի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Ռիգայում օգոստոսի 13-ից 15-ը։
17-ամյա մարզիկը հաղթել է միջին քաշային կարգի Freestyle մրցաձևի եզրափակչում՝ առաջ անցնելով Ուկրաինայի և Իսրայելի ներկայացուցիչներից։
Հայաստանի համար սա պատմական արդյունք է․ Պապոյանը դարձել է երկրի առաջին ներկայացուցիչը, որը վորքաութ մարզաձևում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
2026 թվականի աշխարհի առաջնությանը Լատվիայի մայրաքաղաքում մասնակցել են ավելի քան 170 մարզիկներ՝ ավելի քան 50 երկրներից։
Եզրափակիչ մրցումները կայացել են օգոստոսի 15-ին։ Էդգար Պապոյանի հաղթանակը դարձել է հայկական փողոցային սպորտի կարևորագույն միջազգային հաջողություններից մեկը։