SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ18 կանանց հավաքականը Եվրոբասկետի մեկնարկում ջախջախեց Ջիբրալթարին


Հայաստանի Մ18 կանանց հավաքականը Եվրոբասկետի մեկնարկում ջախջախեց Ջիբրալթարին
Բասկետբոլ

Հայաստանի մինչև 18 տարեկան կանանց հավաքականը, ինչպես և տղամարդկանց թիմը, հաղթանակով մեկնարկեց Կոսովոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում։

Մեկնարկային խաղում հայ բասկետբոլիստուհիները վստահ հաղթանակ տարան Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ՝ 83։36 հաշվով։

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Նիժնի Նովգորոդը ներկայացնող Լիլիթ Գևորկովան էր։ Նա վաստակեց 18 միավոր, կատարեց 7 անդրադարձ, 3 արդյունավետ փոխանցում և 2 խլում։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 22-ին՝ Վրաստանի հավաքականի դեմ։

Ավելի վաղ Հայաստանի Մ18 տղամարդկանց հավաքականը նույնպես հաջողությամբ էր մեկնարկել մրցաշարում՝ 82։62 հաշվով հաղթելով Ջիբրալթարի թիմին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։