«Փյունիկի» կանանց թիմը Չեմպիոնների լիգայում պարտվեց «Ռեքսեմին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Փյունիկի» կանանց թիմը պարտությամբ մեկնարկեց կանանց Չեմպիոնների լիգայում՝ 2:4 հաշվով զիջելով ուելսյան «Ռեքսեմին»։
Հայկական թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Սուսաննա Բադալյանը և Լուիզ Կազարյանը։
Հաջորդ հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի հուլիսի 25-ին՝ մրցելով հյուսիսիռլանդական «Գլենտորանի» դեմ։ Թիմերը կպայքարեն խմբում երրորդ տեղի համար։
Մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու համար կմրցեն «Ռեքսեմն» ու «Ռիգան»։