SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վահան Բիչախչյանը նվաճեց երկրորդ գավաթը «Լեգիայի» կազմում


Վահան Բիչախչյանը նվաճեց երկրորդ գավաթը «Լեգիայի» կազմում
Ֆուտբոլ

Հայ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը երկրորդ տիտղոսը նվաճեց Վարշավայի «Լեգիայի» կազմում։ Լեհաստանի Սուպերգավաթի խաղում մայրաքաղաքային թիմը 2:1 հաշվով հաղթեց «Լեխիային»։

«Լեգիայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Պավել Վշոլեկը և Իլյա Շկուրինը, իսկ «Լեխիայի» միակ գոլը խփեց Ֆիլիպ Շիմչակը։ Վահան Բիչախչյանը խաղադաշտ դուրս եկավ 75-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ «Լեգիան» 2024/25 մրցաշրջանում նվաճել էր Լեհաստանի Գավաթը, իսկ «Լեխիան» դարձել էր երկրի չեմպիոն։ Այսպիսով, Բիչախչյանը իր հավաքածուն համալրեց երկրորդ լեհական տիտղոսով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։