SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ19 բռնցքամարտի հավաքականները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը Սերբիայում


Հայաստանի Մ19 բռնցքամարտի հավաքականները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը Սերբիայում
Բռնցքամարտ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականներն ավարտում են նախապատրաստությունը Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Սերբիայի Լոզնիցա քաղաքում։ Հայ բռնցքամարտիկներն անցկացնում են վերջին նախապատրաստական մարզումները, իսկ օգոստոսի 10-ին հավաքականները կմեկնեն մրցավայր։

European Boxing-ի հովանու ներքո անցկացվող Մ19 Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 11-ից 22-ը։ Հայաստանը մայրցամաքային առաջնությունում կներկայացնեն 15 մարզիկներ՝ 10 տղա և 5 աղջիկ։

Հայաստանի տղաների հավաքականի կազմը

50 կգ — Տիգրան Կիրակոսյան
55 կգ — Վահրամ Դովլաթբեկյան
60 կգ — Արթուր Ավետիսյան
65 կգ — Սուրեն Կատվալյան
70 կգ — Սամվել Ասլանյան
75 կգ — Ալեն Ստեփանյան
80 կգ — Սամվել Սիրամարգյան
85 կգ — Տիգրան Սարգսյան
90 կգ — Վարդան Ավետիսյան
+90 կգ — Արամ Թումանյան

Հավաքականի ավագ մարզիչն է Կարեն Աղամալյանը։ Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Նվեր Վարդանյանը և Սերգեյ Սարգսյանը։

Հայաստանի աղջիկների հավաքականի կազմը

48 կգ — Սյուզաննա Իշխանյան
51 կգ — Համեստ Աֆրիկյան
54 կգ — Անգելինա Հայրապետյան
57 կգ — Անահիտ Հարությունյան
60 կգ — Էլեն Պապյան

Աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչն է Վազգեն Բադալյանը, մարզիչը՝ Արթուր Մելքումյանը։

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նախապատրաստական վերջին փուլն ավարտելուց հետո։ Առաջիկա օրերին մեր մարզիկները կմեկնեն Սերբիա, որտեղ կպայքարեն Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնության մեդալների համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։