SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վահան Բիչախչյանը մասնակցել է Լեհաստանի Էքստրակլասայի նոր մրցաշրջանի առաջին հանդիպմանը


Վահան Բիչախչյանը մասնակցել է Լեհաստանի Էքստրակլասայի նոր մրցաշրջանի առաջին հանդիպմանը
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մասնակցել է Լեհաստանի Էքստրակլասայի նոր մրցաշրջանի առաջին տուրի հանդիպմանը։

Վարշավայի «Լեգիան» արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթել է «Պոգոնին»։ Հանդիպման միակ գոլը 96-րդ րոպեին խփել է հյուրերի պաշտպան Արսենիչը։

Բիչախչյանը, որը մինչև «Լեգիա» տեղափոխվելը հանդես էր գալիս «Պոգոնի» կազմում, խաղադաշտ է դուրս եկել 81-րդ րոպեին։ Հատկացված ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստը կատարել է մեկ հարված և մեկ առանցքային փոխանցում։ SofaScore վիճակագրական հարթակը նրա խաղը գնահատել է 6,5 միավոր։

Այս ամռանը հաղորդվում էր, որ «Լեգիան» դիտարկում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին վաճառելու տարբերակը։ Սակայն վարշավյան ակումբին չի հաջողվել հավանական գնորդ գտնել, և Բիչախչյանը շարունակում է հանդես գալ թիմի կազմում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։