Վահան Բիչախչյանը գոլային փոխանցում կատարեց «Լեգիայի» հաղթական խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Լեհաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում, որում «Լեգիան» 3:1 հաշվով հաղթեց «Զագլեմբեին»։
Բիչախչյանը խաղադաշտ դուրս եկավ 58-րդ րոպեին։ 90-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց Ռաֆալ Ադամսկիին, որն իր թիմի երրորդ գոլը խփեց։
Գոլային փոխանցումից բացի, Վահանը ստեղծեց մեկ գոլային պահ, կատարեց մեկ առանցքային փոխանցում և մեկ հարված։ SofaScore վիճակագրական հարթակը նրա խաղը գնահատեց 7,5 միավորով։
Երկու տուրից հետո «Լեգիան» վաստակել է վեց միավոր և գլխավորում է Լեհաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը։