Բաքվում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության վիճակահանությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հուլիսի 30-ին, Բաքվում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականը մրցաշարին մեկնել է ոչ ամբողջական կազմով․ հայտացուցակում ընդգրկվել է վեց ըմբիշ։ Թիմը հիմնականում ներկայացված է ազգային վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնող մարզիկներով։
Հայ ըմբիշների առաջին մրցակիցները
Մինչև 51 կգ, 1/16 եզրափակիչ
Մուրադ Ղարիբյան — Նուրդան Բոդոնոև (Ղրղզստան)
Մինչև 55 կգ, 1/16 եզրափակիչ
Դավիթ Բալեյան — Պշեմիսլավ Մրոժեկ (Լեհաստան)
Մինչև 60 կգ, 1/16 եզրափակիչ
Գրիշա Գևորգյան — Միրլան Նուրմամատով (Ղրղզստան)
Մինչև 65 կգ, 1/16 եզրափակիչ
Էրիկ Պապիկյան — Ռաշիդ Նազարով (Ադրբեջան)
Մինչև 71 կգ, 1/16 եզրափակիչ
Վարուժան Ասլանյան — Բոգդան Կվանտալիանի (Վրաստան)
Մինչև 80 կգ, 1/16 եզրափակիչ
Վաչե Ասլանյան — Կանտեմիր Ելմեսով (Ռուսաստան)
Բացի այդ, մինչև 60 կգ քաշային կարգում հանդես կգա Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը։ 1/8 եզրափակիչում նա կհանդիպի մոնղոլ Էրդենեբատի և Ուզբեկստանը ներկայացնող Իբրոխիմովի գոտեմարտի հաղթողի հետ։
Ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության բոլոր մրցաշարային ցանցերը










Անցյալ տարի Հայաստանի հավաքականն ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 12-րդ տեղը՝ նվաճելով մեկ բրոնզե մեդալ։
Մրցումները կմեկնարկեն հուլիսի 31-ին։ Առաջին օրը գորգ դուրս կգան մինչև 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային կարգերի ըմբիշները։
Մրցաշարի գլխավոր առանձնահատկություններից մեկը կլինի ամերիկացի Ռայլեն Ուաքսի մասնակցությունը։ Ավելի վաղ նա Բաքվում դարձել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի չեմպիոն, իսկ այժմ հանդես կգա նաև ազատ ոճի մրցումներում՝ մինչև 45 կգ քաշային կարգում։