SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Թոմաս Ադորյանը օգնեց «Բանֆիլդին» հաղթել «Սարմիենտոյին»


Թոմաս Ադորյանը օգնեց «Բանֆիլդին» հաղթել «Սարմիենտոյին»
Ֆուտբոլ

Հայ կիսապաշտպան Թոմաս Ադորյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Արգենտինայի Կլաուսուրայի երկրորդ տուրի խաղում, որտեղ «Բանֆիլդը» 3:2 հաշվով հաղթել է «Սարմիենտոյին»։

24-ամյա ֆուտբոլիստը խաղը սկսել է մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել 83 րոպե։ Հանդիպման արդյունքներով SofaScore վիճակագրական հարթակը նրա խաղը գնահատել է 8,2 միավորով։

Գոլային փոխանցումից բացի՝ Ադորյանը նաև 11-մետրանոց է վաստակել, երկու անգամ հարվածել է դարպասին, կատարել չորս գնդակի խլում և երկու անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը։ Կիսապաշտպանը նաև հաղթել է 12 մենապայքարից ութում։ Հանդիպման ընթացքում Թոմասը գործել է հարձակման երկու եզրերում։

Ավելի վաղ Ադորյանը երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Երկու անգամ էլ նա խաղադաշտ է դուրս եկել 2025 թվականի հունիսին կայացած ընկերական հանդիպումներում, որից հետո այլևս չի հրավիրվել ազգային թիմ։

Մրցաշրջանի հաջող մեկնարկը կարող է կրկին գրավել Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի ուշադրությունը։ Ադորյանն արդեն երկրորդ հանդիպումն անընդմեջ բարձր մակարդակի խաղ է ցուցադրում ակումբում և ամրապնդվում է «Բանֆիլդի» մեկնարկային կազմում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։