Ստյոպա Մկրտչյանը «Նյուրնբերգում» ժամանակից շուտ վերադարձել է մարզումներին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը նոր մրցաշրջանին նախապատրաստությունը սկսել է «Նյուրնբերգի» մյուս ֆուտբոլիստներից ավելի շուտ։
Հայ ֆուտբոլիստը վնասվածքից վերականգնվում էր Հայաստանի հավաքականի ճամբարում, իսկ արդեն հունիսի 22-ին վերադարձել է Գերմանիա և սկսել անհատական մարզումները գերմանական ակումբի բազայում։ Ընդ որում, «Նյուրնբերգի» լիարժեք հավաքը կմեկնարկի միայն հունիսի 29-ին։
Փաստացի Մկրտչյանը մնացել է առանց լիարժեք ամառային արձակուրդի, սակայն դա օգնել է նրան արագացնել վերականգնման գործընթացը և նախատեսված ժամկետից շուտ վերադառնալ մարզումներին։ Հայ պաշտպանի վաղ վերադարձի մասին ոգևորված հայտնել է «Նյուրնբերգի» պաշտոնական կայքը։
Այսպիսով, Ստյոպան կկարողանա թիմի հետ լիարժեք նախամրցաշրջանային պատրաստություն անցնել և պատրաստ լինել Երկրորդ Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի մեկնարկին։
Մկրտչյանը «Նյուրնբերգ» էր տեղափոխվել 2026 թվականի ձմռանը խորվաթական «Օսիեկից»։ Հայաստանի հավաքականի պաշտպանը նոր մրցաշրջանում կփորձի ամրապնդվել գերմանական ակումբի կազմում։