«Նոա» — «Զիմբրու» պատասխան հանդիպման մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի են դարձել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ հայկական «Նոայի» և մոլդովական «Զիմբրուի» միջև պատասխան հանդիպման մեկնարկային կազմերը։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Մոսկվայի ժամանակով՝ 19:00-ին։ Խաղը կսպասարկի Սլովենիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Թիմերի մեկնարկային կազմերը
«Նոա»․ Դանի Ֆիգեյրա — Հովհաննես Համբարձումյան, Սթոուն Մամբո, Նաթանիել Սենտինի, Դավիդ Սուալեհե — Գուստավո Սանգարե, Գոռ Մանվելյան, Տակուտո Օշիմա — Էլդեր Ֆերեյրա, Մարին Յակոլիշ — Մարիո Գոնսալես։
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը, առաջին հանդիպման համեմատ, մեկնարկային կազմում երկու փոփոխություն է կատարել․ Համբարձումյանը փոխարինել է Բոակյեին, իսկ Մանվելյանը՝ Խամոյանին։
«Զիմբրու»․ Օդինցով — Մարսելինյո, Գոնցա, Բարկելի, Զոլոտով — Գուտիում, Դանտաս, Ցալյա, Ստինա — Ամորոզո, Բիցա։