SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Զիմբրու» — «Նոա» հանդիպման մեկնարկային կազմերը


«Զիմբրու» — «Նոա» հանդիպման մեկնարկային կազմերը
Ֆուտբոլ

Այսօր՝ հուլիսի 23-ին, Քիշնևի «Զիմբրու» մարզադաշտում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը մոլդովական «Զիմբրուի» և հայկական «Նոայի» միջև։

Թիմերը հրապարակել են մեկնարկային կազմերը։

«Նոա». Դանի Ֆիգեյրա — Էրիկ Բոակյե, Սթոուն Մամբո, Նաթանիել Սենտինի, Դավիդ Սուալեհե — Գուստավո Սանգարե, Արամ Խամոյան, Տակուտո Օշիմա — Էլդեր Ֆերեյրա, Մարին Յակոլիշ — Մարիո Գոնսալես։

Ֆիգեյրան, Մամբոն և Գոնսալեսը նորամուտը կնշեն հայկական թիմի կազմում։

«Զիմբրու». Դոկիչ — Մարսելինյո, Գոնցա, Բուտուչել, Զոլոտով — Կոժոկարի, Դանտաս, Բիցա, Ստինա — Ամորոզո, Ռոսարիո։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Մոսկվայի ժամանակով՝ 20:00-ին։ Խաղը կսպասարկի Էստոնիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։

Հանդիպման ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի Հայաստանի Առաջին ալիքի՝ H1-ի եթերում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։