«Փյունիկ» — «Մարսաշլոկ». մեկնարկային կազմերը․ Պիկիսը կխաղա առաջին րոպեներից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» — «Մարսաշլոկ» պատասխան հանդիպման թիմերի մեկնարկային կազմերը։
«Փյունիկ». Հենրի Ավագյան — Արտակ Դաշյան, Միխայիլ Կովալենկո, Սերգեյ Վակուլենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Նիկոլաոս Կայնուրգիոս — Կառլեն Հովհաննիսյան, Հովհաննես Հարությունյան, Սեադ Իսլամովիչ, Դանիիլ Կուլիկով — Յասոնաս Պիկիս։
«Մարսաշլոկ». Մաֆումբի — Վեդեր Սիլվա, Էլ-Հասնի, Կորբալան, Պեպե — Մուսկատ, Մինալա, Շիմկուս, Արիաս — Դոդո, Մատեուս Սիլվա։
Առաջին հանդիպման համեմատ «Փյունիկի» մարզչական շտաբը մեկնարկային կազմում կատարել է մեկ փոփոխություն։ Հարձակման գծում Մոմո Յանսանեի փոխարեն առաջին րոպեներից կխաղա թիմի նորեկ Յասոնաս Պիկիսը։
Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 16-ին, Երևանում։ Առաջին խաղում «Փյունիկը» վստահ հաղթանակ էր տարել 3:0 հաշվով։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Մոսկվայի ժամանակով՝ 19:00-ին։ Խաղը կսպասարկի Իռլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։
Դիմակայության հաղթողը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ։