«Դեբրեցեն» — «Փյունիկ» հանդիպման մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հանդիպող հունգարական «Դեբրեցենի» և Երևանի «Փյունիկի» մեկնարկային կազմերը։
«Փյունիկ». Հենրի Ավագյան — Արտակ Դաշյան, Միխայիլ Կովալենկո, Սերգեյ Վակուլենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Խամես Սանտոս — Կառլեն Հովհաննիսյան, Հովհաննես Հարությունյան, Սեադ Իսլամովիչ, Դանիիլ Կուլիկով — Մոմո Յանսանե։
«Դեբրեցեն». Անդրեև — Տերչա, Լանգ, Հոֆման, Գերերո — Սամպեր, Բոշկովիչ, Ջուջակ — Կոչիշ, Սիբլա, Բալդոնի։
Որակավորման առաջին փուլի նախորդ հանդիպման համեմատ «Փյունիկի» մեկնարկային կազմում երկու փոփոխություն է կատարվել։ Խամես Սանտոսը փոխարինել է Կայնուրգիոսին, իսկ Մոմո Յանսանեն՝ Յասոնաս Պիկիսին։
Խամես Սանտոսի համար սա կլինի առաջին հանդիպումն ընթացիկ մրցաշրջանում։ «Փյունիկի» նորեկ Վիտին հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։
Հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 23-ին, Հունգարիայի «Նադյերդեի» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Մոսկվայի ժամանակով՝ 19:00-ին։
Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։