SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ17 հավաքականի կազմը Հունաստանի դեմ հանդիպումների համար


Հայաստանի Մ17 հավաքականի կազմը Հունաստանի դեմ հանդիպումների համար
Ֆուտբոլ

Հայաստանի Մ17 պատանեկան հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Հունաստանի հասակակիցների դեմ։ Խաղերը կկայանան սեպտեմբերի 16-ին և 18-ին Երևանում՝ ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտում։ Երկու խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:00-ին։

Այս խաղերը կլինեն պատրաստության մի մաս՝ Մ17 Եվրոպայի առաջնության որակավորման փուլին։ Հայաստանի թիմը կմրցի Ֆինլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Կիպրոսի հավաքականների հետ նույն խմբում։ Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Կիպրոսում։

Հավաքականը հիմնականում համալրված է հայկական ակումբների ֆուտբոլիստներով, ինչպես նաև՝ Լոս Անջելես Գելաքսիի (ԱՄՆ) ակադեմիայից մեկ խաղացողով և իսպանական E.F.M.O. Բոադիլյա (Մադրիդ) ակադեմիայի երեք սաներով։

Հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝

Դարպասապահներ

Սամսոն Հակոբյան – Փյունիկ-09
Սերյոժա Հարությունյան – Փյունիկ-09
Նարեկ Նազարեթյան – Ուրարտու-09-1
Արսեն Միրաբյան – Ակադեմիա-09

Պաշտպաններ

Բորիս Ավանեսյան – Ակադեմիա-09
Քոլին Մուլինս – ԼԱ Գալաքսի
Տիգրան Օհանյան – Ակադեմիա-09
Արմեն Ասատրյան – Ակադեմիա-09
Վահան Ասլանյան – Ակադեմիա-09
Ռոբերտ Հովակիմյան – Փյունիկ-1-10
Սերյոժա Պետրոսյան – Փյունիկ-09
Ժիրայր Գրիգորյան – Ակադեմիա-09

Կիսապաշտպաններ

Արտյոմ Հակոբյան – Փյունիկ-09
Կիրիլ Եդիգարյան – Ակադեմիա-09
Սերգեյ Առաքելյան – Ե․Ֆ․Մ․Օ․ Բոադիլլա
Անդրանիկ Երվանդյան – Փյունիկ-09
Արմեն Ղազարյան – Ե․Ֆ․Մ․Օ․ Բոադիլլա
Սուրեն Պետրոսյան – Ուրարտու-09
Դավիթ Հովհաննիսյան – Ուրարտու-2
Սուրեն Հարությունյան – Սյունիք-09
Սամվել Բեգլարյան – Ուրարտու-10-1
Արամ Խաչատրյան – Ե․Ֆ․Մ․Օ․ Բոադիլլա

Հարձակվողներ

Արսեն Առաքելյան – Ուրարտու-09-1
Մհեր Հարությունյան – Շիրակ-09-1


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։