SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

RAF Wrestling-ի հիմնադիրը. «Մենք անպայման մրցաշար կանցկացնենք Հայաստանում»


RAF Wrestling-ի հիմնադիրը. «Մենք անպայման մրցաշար կանցկացնենք Հայաստանում»
Ըմբշամարտ Բացառիկ

Ազատ ոճի ըմբշամարտի միջազգային RAF Wrestling լիգան ծրագրում է մրցաշար անցկացնել Հայաստանում։ Այս մասին կազմակերպության հիմնադիր Չադ Բրոնշտեյնը հայտնել է լրագրող Ռաֆայել Խալատյանի հետ զրույցում։ Զրույցի մանրամասները Խալատյանը բացառիկ կերպով փոխանցել է Sportaran.com-ին։

Բրոնշտեյնի խոսքով՝ Հայաստանում մրցաշարը կարող է կայանալ 2026 թվականի դեկտեմբերին կամ 2027 թվականի փետրվարին։ Միջոցառման հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ։

«Մենք ծրագրում ենք գալ Հայաստան։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա դեկտեմբերին կամ փետրվարին։ Բայց մենք անպայման կգանք», — ասել է RAF Wrestling-ի հիմնադիրը։

Նա նաև հայտնել է, որ բանակցություններ է վարում հայկական կողմի ներկայացուցիչների հետ և տեղական թիմի հետ աշխատում է մրցաշարի կազմակերպման ուղղությամբ։

«Հիշեք իմ խոսքերը. առաջիկա չորս ամսվա ընթացքում մենք կլինենք Հայաստանում», — Խալատյանի հետ զրույցում հավելել է Չադը։

RAF Wrestling-ի հիմնադիրը շեշտել է, որ լիգան իրեն դիրքավորում է որպես միջազգային կազմակերպություն և չի սահմանափակում մարզիկներին իրենց երկրները ներկայացնելու ու ազգային դրոշներով մրցումներին մասնակցելու հարցում։

«Մենք կարող ենք ունենալ Վրաստանի, Ռուսաստանի և Հայաստանի թիմեր։ Եթե որևէ մեկը ցանկանում է մրցագորգ դուրս գալ Պաղեստինի, Հայաստանի կամ որևէ այլ երկրի ազգային դրոշով, մենք նրան չենք զրկում այդ հնարավորությունից։ Սա միջազգային լիգա է, ուստի Հայաստանը այն վայրերից մեկն է, ուր մենք պատրաստվում ենք այցելել», — հայտարարել է նա։

Մրցաշարի անցկացման օգտին լրացուցիչ գործոն է նաև հայկական համայնքի աջակցությունը։ Չադը նշել է, որ RAF-ի հովանավորներից մեկը՝ Brio Water ընկերությունը, նույնպես հայկական կապեր ունի։ Բացի այդ, լիգայում հանդես է գալիս Արսեն Հարությունյանը, իսկ դրա գլխավոր ներկայացուցիչներից մեկը Արման Ծառուկյանն է։

RAF Armenia

Ավելի վաղ լրագրող Ռաֆայել Խարատյանի հետ զրույցում Հայաստանում մրցաշար անցկացնելու հարցում RAF Wrestling-ի հետաքրքրվածության մասին պատմել էր կազմակերպության ղեկավարներից մեկը՝ Իսրայել «Իզի» Մարինեսը։

«Մենք ունենք անհրաժեշտ ամբողջ աջակցությունը, ինչպես նաև նրանց գլխավոր աստղին՝ Արմանին։ Նման մրցաշար կազմակերպելը շատ հետաքրքիր կլիներ», — ասել է Մարինեսը։

Այսպիսով, RAF Wrestling-ի ղեկավարությունն արդեն աշխատում է Հայաստանում լիգայի առաջին մրցաշարի անցկացման ուղղությամբ, սակայն դրա ամսաթիվն ու անցկացման վայրը դեռ պաշտոնապես չեն հայտարարվել։

Մինչ օրս RAF Wrestling-ն արտերկրում անցկացրել է մեկ մրցաշար՝ Վրաստանում։ Լիգայի հաջորդ միջազգային միջոցառումը նախատեսված է սեպտեմբերին Մոսկվայում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։