SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ալեքսանդրա Բիբիկինան 11-րդ տեղը գրավեց Փարիզում կայացած Եվրոպայի առաջնությունում


Ալեքսանդրա Բիբիկինան 11-րդ տեղը գրավեց Փարիզում կայացած Եվրոպայի առաջնությունում
Այլ սպորտաձևեր

Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Բիբիկինան Փարիզում անցկացվող ջրացատկի Եվրոպայի 2026 թվականի առաջնության երեք մետրանոց ցատկահարթակի մրցումներում զբաղեցրեց վերջնական 11-րդ տեղը։

Եզրափակիչում հայ մարզուհին վաստակեց 259,30 միավոր։ Մեկ տարի առաջ Բիբիկինան նույն մրցաձևում նվաճել էր արծաթե մեդալ՝ դառնալով նման մակարդակի մրցաշարում մեդալ նվաճած Հայաստանի առաջին ներկայացուցիչը։ Այս անգամ նրան չհաջողվեց կրկնել նախորդ տարվա հաջողությունը։

Եվրոպայի չեմպիոն դարձավ իտալուհի Կիարա Պելականին, որը վաստակեց 358,05 միավոր։ Սա նրա արդեն չորրորդ ոսկե մեդալն էր այս մրցաշարում։ Արծաթե մեդալը նվաճեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Յասմին Հարփերը, իսկ բրոնզը՝ չեզոք դրոշի ներքո հանդես եկող Նադեժդա Տրիֆոնովան։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։